Նախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է անցկացվել

Նախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է անցկացվել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում հուլիսի 17-ին երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին՝ հնարավորություն ընձեռելով միջոցառումն անցկացնել նստավայրի տարածքում:

Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների և կազմակերպիչների հետ, կարևորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---