ԶԼՄ. Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին և «Յուվենտուս» տեղափոխվել

ԶԼՄ. Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին և «Յուվենտուս» տեղափոխվել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ընդունել Թուրինի «Յուվենտուսում» աշխատանքի անցնելու հրավերը: Ֆրանսիացի մասնագետին առաջարկել են զբաղեցնել սպորտային հարցերով ակումբի խորհրդատուի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն Libertad Digital-ի վրա հղումով:

Ակնկալվում է, որ Զիդանը կմիանա «Յուվենտուսին» հոկտեմբերին:

Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Հարձակվողի աշխատավարձն Իտալիայում տարեկան 30 մլն եվրո կկազմի: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է 4 տարով:

Զիդանը, որը գլխավորում էր «Ռեալը» 2016-2018թթ., հեռացավ ակումբից մայիսին: Ըստ իսպանական AS պարբերականի, Զիդանը հեռացավ թիմից Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ առաջացած խնդիրների պատճառով: Որպես ֆուտբոլիստ Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 1996-2001թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---