Իտալիայի նախագահը՝ Բաքվում. ԼՂ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով

Իտալիայի նախագահը՝ Բաքվում. ԼՂ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով

PanARMENIAN.Net - Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձևաչափը փոխելու փոխարեն, հակառակը, բանակցություններում գտնվեն նոր ուղիներ, որոնք տարածաշրջանում անվտանգություն կապահովեն: Ուստի, ըստ իս, այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով», - ասել է Իտալիայի նախագահը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նա հավելել է նաև, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի կայուն, երկարատև և միջազգային իրավունքի շրջանակներում:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը: Քոչարյանը նաև ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրելԱդրբեջանին չկրակել, քանի որ դրա մանդատն այլ է: «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ հակամարտող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները», - նշել է Քոչարյանը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---