«Բարսելոնան» 2017/18 խաղաշրջանում ռեկորդային 914 մլն եվրո է վաստակել

«Բարսելոնան» 2017/18 խաղաշրջանում ռեկորդային 914 մլն եվրո է վաստակել

PanARMENIAN.Net - «Բարսելոնան» 2017/18 խաղաշրջանում ռեկորդային 914 մլն եվրո է վաստակել: Ակումբի ծախսերն այդ ընթացքում կազմել են 882 մլն եվրո, այդպիսով հարկերը մուծելուց հետո տարեկան եկամուտը կազմել է 13 մլն եվրո: Այդ մասին ասվում է Իսպանիայի չեմպիոնների կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է eurosport-ը:

2017/18 խաղաշրջանում «Բարսան» ոսկե դուբլ է գրանցել՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում և Թագավորի գավաթի խաղարկությունում:

Տարեկան եկամտի աճի բավականին մեծ գործոն է հանդիսացել Նեյմարի վաճառքը ՊՍԺ-ին 222 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---