ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» կշարունակեն Արարատյան դաշտում ջրի կառավարման ծրագրերը

ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» կշարունակեն Արարատյան դաշտում ջրի կառավարման ծրագրերը

PanARMENIAN.Net - Եթե Արարատյան դաշտում չնվազեցվի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործումը, ապա ավելի շատ հայ ընտանիքներ կարող են մնալ առանց ջրի։ Արդեն իսկ ձկնաբուծարանների և այլ խոշոր ջրօգտագործողների կողմից ջրի չվերահսկման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք չունեն խմելու և ոռոգման ջրի հուսալի պաշարներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ ՄԶԳ-ն և իր գործընկեր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը աշխատում են հակազդել այդ միտմանը։

Հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ շարունակելով գործակցությունը թանկարժեք ջրային ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նոր համատեղ ծրագիրը կբարձրացնի հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարևորության և կայուն կառավարման վերաբերյալ։

Համաձայնագրում ամրագրված է, որ հաղորդակցման և հանրային իրազեկման ոլորտում «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա»-իփորձը կաջակցի ԱՄՆ ՄԶԳ-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում» ծրագրի աշխատանքներին։

Գործակցությունը ներառում է հանրային իրազեկման միջոցառումներ և քարոզարշավներ 2018 և 2019 թվականներին՝ կրթելու երիտասարդներին և քաղաքացիներին տարածաշրջանի լուրջ մարտահրավերների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ կառավարման վերաբերյալ։

«Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար: Շատ ուրախ ենք աշխատելու «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ջրային ռեսուրսների պահպանման կարևորության, ինչպես նաև Արարատյան դաշտի սակավ ջրային պաշարների կառավարման գործում»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ով ևս ներկա էր փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքն իր հերթին նշել է. «Չկա կյանք առանց ջրի, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի պարտքն է ձեռնարկել այս կենսական ռեսուրսի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Ուրախ ենք շարունակելու մեր գործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ և նպաստելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանմանն ուղղված գործողություններին: Աջակցելով ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին, նպատակ ունենք փոխելու համայնքի անդամների և հայ ժողովրդի վերաբերմունքը՝ բարձրացնելով ջրային և բնական ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ իրազեկությունը և արդյունավետ օգտագործման կարևորությունը։ հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերով և համայնքի ներգրավվածությամբ մենք կարող ենք ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը»:

ԱՄՆ ՄԶԳ և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև գործակցությունը սկսվել է 2016-ին՝ նպատակ ունենալով բարելավելու Հայաստանում ջրային տնտեսութունըյ։

2016 և 2017 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ի և Կոկա-Կոլայի համատեղ ջանքերով վերականգնվեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի ոռոգման համակարգը, որը արտեզյան ջրերի խնայողական օգտագործմամբ համայնքի բնակիչների համար ոռոգումը դարձրեց առավել մատչելի: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու դարձան 370 մարդ և հնարավոր դարձավ մշակել շուրջ մեկ տասնամյակ չմշակվող ավելի քան 40 հեկտար հողատարածք: Այս համագործակցությամբ ապահովվեց արտեզյան ջրերի մեկ միլիոն խորանարդ մետր տարեկան խնայողություն: Իսկ ձկնաբուծական տնտեսությունների վերամշակված ջրի օգտագործմամբ այն աջակցեց մոտ 21 տոննա մրգերի, բանջարեղենի և ձավարեղենի արտադրությանը:

Հենց այս հաջողությունների շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը որոշեցին ընդլայնել գործակցությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---