Մինչև 230 մլն դրամ լիզինգ՝ ագրոպարենային սարքավորումներին. Պետությունը կսուբսիդավորի մինչև 7%-ը

Մինչև 230 մլն դրամ լիզինգ՝ ագրոպարենային սարքավորումներին. Պետությունը կսուբսիդավորի մինչև 7%-ը

PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 19-ին նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11% տոկոսադրույքով, որի մինչև 7% սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճար, լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1,5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռնվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։

2018 թվականի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է մոտ 119,4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագրի բյուջեից, իսկ հաջորդող տարիներինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---