// IP Marketing video - START// IP Marketing video - END

ICAE2018. Երևանում առաջին անգամ ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես կանցկացվի

ICAE2018. Երևանում առաջին անգամ ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես կանցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում աշնանը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան, 2018 - Ժամանակակից արվեստի հնչյուններ» (International Contemporary Art Exhibition: Armenia 2018. Soundlines of Contemporary Art) խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրությունը Երևանի 7 տարբեր վայրում կներկայացնի ավելի քան 50 միջազգային արվեստագետի աշխատանքները:

Ցուցահանդեսը կլինի առաջինը, որ կներառի ժամանակակից արվեստի տարբեր ասպեկտներ՝ նկարչություն, քանդակ, լուսանկարչություն, վիդեո արվեստ, ինստալյացիա և պերֆորմանս՝ երկխոսության սկիզբ դառնալով աշխարհի տարբեր ծայրերից եկած արտիստների համար: Վերջիններս, ի դեպ, տեղում կստեղծագործեն և տարբեր արվեստի հաստատությունների ուսանողների համար աշխատաժողովներ կանցկացնեն: Նախաձեռնության նպատակն է հնարավորինս ընդլայնվել և ցույց տալ դրա նշանակությունը մշակութային փոխանակման համատեքստում: Այս իսկ պատճառով ներգրավվել են քաղաքի ամենակարևոր մշակութային կենտրոնները, ինչպիսիք են Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը կհամադրեն «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որն անցկացվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու և Կանադայի կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere All’italiana (Ապրել իտալական ձևով) մշակույթի առաջխաղացման նախագծի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո: Նախագծին աջակցում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Երևանյան ցուցադրությանը կներկայացվեն հետևյալ ստեղծագործողների աշխատանքները՝ Ռոսելլա Բիսկոտտի (Իտալիա), Ալիգիերո Բոետտի (Իտալիա), Լորիս Չեկկինի (Իտալիա), Կիարա Դինիս (Իտալիա), Ռոբերտո Պուլյեզե (Իտալիա), Լիդա Աբդուլ (Աֆղանստան), Ադել Աբիդին (Իրաք), Աբդուլայե Դիառասուբա (Կոտ դ'Իվուար), Էթել Ադնան (Լիբանան), AES+F (Ռուսաստան), Շահրիար Ահմադի (Իրան/Քրդստան), Ֆրանսիս Ալիս (Բելգիա), Էլ Անացուի (Գանա), Արևիկ Արևշատյան (Հայաստան), Շանթ Ավետիսյան (Եգիպտոս/Հայաստան), Սոնյա Բալասանյան (Իրան/Հայաստան), BGL (Կանադա), Սենֆորդ Բիգերս (ԱՄՆ), Կրիսիան Բոլտանսկի (Ֆրանսիա), Հերման դը Վրիս (Նիդերլանդներ), Վիկտոր Էհիխամենոր (Նիգերիա), Արման Գրիգորյան (Հայաստան), Շիլփա Գուպտա (Հնդկաստան), Արշիլ Գորկի (Հայաստան), Դիանա Հակոբյան (Հայաստան), Սարգիս Համալբաշյան (Հայաստան), Մոնա Հաթում (Լիբանան), Սահանդ Հեսամիյան (Իրան), Hiwa K. (Հիվա Կ., Իրաք/Քրդստան), Իլյա և Էմիլիա Կաբակովներ (Ռուսաստան), Լի Կիտ (Չինաստան), Ռոլանդ Էմիլ Կուիտ (Չեխիա), Մասույամա Հիրոյուկի (Ճապոնիա), Սիրակ Մելքոնյան (Իրան/Հայաստան), Մոաթազ Նասր (Եգիպտոս), Մոհսեն Վազիրի-Մոգադամ (Իրան), Գևորգ Մուրադ (Սիրիա), NeSpoon (Լեհաստան), Նիկի Նոջումի (Իրան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա/Հայաստան), Ադրիան Պացի (Ալբանիա), Իմրան Քուրեշի (Պակիստան), Ջոն Ռաֆման (Կանադա), Սահակ Պողոսյան (Հայաստան), Թոմաս Ռայլիխ (Չեխիա), Անրի Սալա (Ալբանիա), Արարատ Սարգսյան (Հայաստան), Թինո Զեգալ (ՄԹ), Վալիդ Սիթի (Իրաք/Քրդստան), Լևոն Թյությունջյան (Թուրքիա/Հայաստան), Պիոտր Ուկլանսկի (Լեհաստան), Լոուրենս Ուայներ (ԱՄՆ), Սիսլեյ Ջաֆա (Կոսովո), Սարգիս Զաբունյան (Թուրքիա/Հայաստան), Չեն Չժեն (Չինաստան), Կարեն Միրզոյան (Հայաստան):

ICAE2018-ը նաև ներառում է «Ժամանակակից արվեստի բաց հնչյուններ» նախագիծը, որի շրջանակում արտիստները կարող էին առցանց ուղարկել իրենց աշխատանքները: Համադրողների կողմից ընտրված գործերը կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում: Մասնավորապես, կցուցադրվեն Հայաստանից Արամ Դանիելյանի, Զաք Դեմիրճյանի, Անուշ Ղուկասյանի, Աննա Գրիգորյանի, Աննա Հարությունյանի, Աշոտ Հարությունյանի, Թեհմինե Հարությունյանի, Արթուր Հովհաննիսյանի, Մարիա Սալմասյանի, Արշակ Սարգսյանի, Արամ Իսաբեկյանի, Զառա Մանուչարյանի, Լիլիթ Մելիքյանի, Փարավոն Միրզոյանի, Մերի Մունի, ՇվեյցարիայիցԺոզետ Թարամարկազի, Նիգերիայից Լոգո Օլուվամույիվա Ադեյեմիի, Իտալիայից Ալեսանդրո Պիցցոյի աշխատանքները:

Ավելին, նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում աշխատաժողովներ կանցկացվեն Հայաստանի առաջատար մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Թումոն, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան: Հանդիպումները կվարեն արտիստներ Ռոբերտո Պուլյեզեն, Ռոլանդ Էմիլ Կուիտը, Աբդուլայե Դիառասուբան և Վիկտոր Էհիխամենորը:

Հատուկ ցուցահանդեսի համար երկու հատորից բաղկացած անգլերեն կատալոգ կտպվի, որի նախաբանում կներառվեն ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարի, համադրողներ Մազդակ Ֆաիզնիանի և Մարինա Հակոբյանի, ինչպես նաև «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի ուղերձները:

 Ուշագրավ
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը՝ Իսրայելում
Վերջին, 8-րդ եթերաշրջանի գործողությունը կսկսվի Վինթերֆելում
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում