Խոշոր չափերի թմրամիջոցի շրջանառության դեպքեր են բացահայտվել. Մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Խոշոր չափերի թմրամիջոցի շրջանառության դեպքեր են բացահայտվել. Մեղադրանք է առաջադրվել 6 անձի

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու իրացմանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, տվյալներ ստացվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---