Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է ձերբակալվել

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննության շրջանակում նախկին ոստիկան է ձերբակալվել: Ձերբակալվածի անունն ու պաշտոնը չեն հրապարակվել:

Կասկածյալին ձերբակալել են Անկարայում, հարցաքննության ժամանակ նա հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները, գրում է «Վեդոմոստին» թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակից լինելու մեջ:

Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 19-ին, երբ նա ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացմանը: Դեսպանը մահացավ ստացած հրազենային վերքերից: Դիվանագետի վրա կրակած 22-ամյա Մերթ Ալթինթաշը սպանվեց ոստիկանական գործողության ժամանակ: Ըստ քննության, հարձակվողը կապ ուներ Գյուլենի հետ և անձամբ էր նրան ճանաչում:

Սպանության հետաքննության շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 7 մարդ, այդ թվում թուրք մեդիամագնատ, Guru խմբի գլխավոր տնօրեն Հայրեդդին Այդինբաշը, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպիչը, որտեղ սպանվել էր դեսպանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---