WhatsApp-ը կսահմանափակի հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը20 հուլիսի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ը կսահմանափակի հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը: Այդ մասին ասվում է ծառայության բլոգում: Սահմանափակումը կվերաբերի բոլոր օգտատերերին, սակայն, առավելապես, Հնդկաստանի բնակիչներին: «Մենք սկսել ենք հաղորդագրությունների ուղարկման սահմանափակման փորձարկումները, որը կվերաբերի մեսենջերի բոլոր օգտատերերին: Հնդկաստանում, որտեղ մարդիկ ավելի շատ հաղորդագրություններ են ուղարկում, քան ցանկացած այլ երկրում, կփորձարկենք ստորին շեմը՝ միանգամից 5 չաթի ուղղությամբ, և կվերացնենք հաղորդագրություններ արագ ուղարկելու կոճակը»,-սսվում է բլոգում: Ընկերությունում նշել են, որ այդ փոփոխությունները թույլ կտան «պահպանել WhatsApp-ն» այնպիսին, ինչպիսին այն մշակվել է՝ որպես հավելված անձնական հաղորդագրությունների համար, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ WhatsApp-ը սկսել էր նշել փոխանցված հաղորդագրությունները:«Նշման շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, իրոք հաղորդագրությունը ձեր ընկերը կամ բարեկամն է գրել, թե ձեզ փոխանցվել է մեկ այլ անձի գրած հաղորդագրություն»,-պարզաբանել է ընկերությունը: Ընկերությունը նման որոշում է կայացրել Հնդկաստանի իշխանությունների կողմից խիստ քննադատությունից հետո: Պատճառը բռնության այն ալիքն է, որը սկսվեց երկրում WhatsApp-ի միջոցով տարածված լուրերի պատճառով: Հուլիսի սկզբին հնդիկների մի խումբ ինքնադատաստան տեսավ Մահարաշտրա նահանգում՝ սպանելով 5 մարդու, որոնք, իբր, մեղսակից են երեխաների առևտրին: Նրանց մեղավորության մասին լուրը տարածվել էր WhatsApp-ով՝ միմյանց հաղորդագրություններ ուղարկելու միջոցով: Հնդկաստանի կառավարությունը դիմել էր Facebook ընկերությանը, որին պատկանում է մեսենջերը, և պահանջել միջոցներ ձեռնարկել, որ սադրիչ տեղեկատվությունը չտարածվի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |