Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ20 հուլիսի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: «Հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հստակ ասվել է, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, և հիմա էլ դա ասում ենք։ Բանակցության նյութ կա, այդ նյութերին պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք», - ասել է նա՝ շեշտելով, որ հարցի կարգավորման համար պետք է որոշակի վստահության մթնոլորտ ձևավորվի: Անդրադառնալով բանակցություններին Արցախի մասնակցությանը, Փաշինյանն ասել է, որ առանց Արցախ ժողովրդի մասնակցության ԼՂ հարցի լուծում չի կարող լինել։Նա նշել է, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում Ստեփանակերտը պետք է լիարժեք ներգրավված լինի գործընթացում։ «Եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը:...», - ասել է վարչապետը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |