Ղուլյանը և Ռոշբլուանը Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել

Ղուլյանը և Ռոշբլուանը Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Ֆրանսուա Ռոշբլուանը, անկախ կարգավիճակից, Արցախի ժողովրդի լավագույն բարեկամներից է, ում մշտապես ուրախ են ընդունել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավորi հանդիպմանը:

Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիացի նախկին պատգամավորը վստահեցրել է, որ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր ղեկավարությունը ունի բավարար ներուժ ընթացիկ ծրագրերը կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:

Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է նաև, որ ինքը և իր գործընկերները հումանիտար հարցերում Արցախին օժանդակելու ինստիտուցիոնալացված նոր ձևաչափ կգտնեն և կշարունակեն համագործակցությունը հարազատ դարձրած երկրի ժողովրդի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարեկամության շրջանակների միջև փոխգործակցությանը, Արցախում ֆրանսախոսության զարգացմանը, ներքաղաքական և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Հուլիսի 18-ին ընդունելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ՀՀ անձնագիրը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---