«Սանիթեքի» տնօրենն աղբի խնդիրը կապել է աղբատար մեքենաների անսարքության հետ. Ասել է՝ հուլիսի 23-ին նորերը կգան

«Սանիթեքի» տնօրենն աղբի խնդիրը կապել է աղբատար մեքենաների անսարքության հետ. Ասել է՝ հուլիսի 23-ին նորերը կգան

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ՝ քննարկելու վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները: Այս մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Զրույցի ընթացքում իմ մտահոգությունները հայտնեցի քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։ «Սանիտեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանեց մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր», - գրել է նախարարը:

Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիտեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։

Նշվում է, որ լրացուցիչ պարզաբանում-հայտարարությամբ հանդես կգա նաև «Սանիտեք» ընկերությունը։

Մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը հուլիսի 17-ին տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։

«Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված էր հայտարարությունում։

Ընթերցեք նաև՝ «Սանիթեքի» սեփականատերը՝ աղբահանության վիճակի մասին.Այո, մենք պատասխանատու ենք»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---