ՊՆ ղեկավարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են ՀՀ կողմից հայ համայնքին հնարավոր աջակցության եղանակները

ՊՆ ղեկավարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են ՀՀ կողմից հայ համայնքին հնարավոր աջակցության եղանակները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը: Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանից ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել Սիրիային, այն բաժանվելու է երկրի ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին: Հուլիսի 12-ին Սիրիայում տեղակայված Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով ՀՀ-ից տեղոփոխվել է բրինձ, հնդկաձավար, ձեթ:

առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի թռիչք՝ երկրին մոտ 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու նպատակով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---