Կեղծ օղի արտադրելու համար Ալեքսանյանի հետ առնչվող ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով20 հուլիսի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կեղծ օղի արտադրելու համար 10 մլն դրամով տուգանել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊ ընկերությանը, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: NEMIROFF-ը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից: Պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ NEMIROFF ապրանքային նշանով՝ Український мед անվանումով օղիներ: «Ա և Գ» ընկերությունը 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղու գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |