Աշոտյան. Փաշինյանն Ալիևին ազատում է պատերազմի վերսկսման պատասխանատվությունից

Աշոտյան. Փաշինյանն Ալիևին ազատում է  պատերազմի վերսկսման պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցի շուրջ հնչեցրած գնահատականներին, ասել է, որ Փաշինյանը «մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից ազատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», - գրել է նա:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թեՌուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:

«Համոզված եմ, ու, կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---