Նախարար. ԲԿ-ներից մեկը 280 մլն դրամի ավանդային հաշիվ է բացել

Նախարար.   ԲԿ-ներից մեկը   280 մլն դրամի ավանդային հաշիվ  է բացել

PanARMENIAN.Net - Հայաստանի բժշկական կենտրոններից մեկը 2016-2018 թվականներին 280 մլն դրամի ավանդային հաշիվ է բացել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ առողջապահութնա նախարար Արսեն Թորոսյանը։

«2016-2018-ին ԲԿ-ի կողմից բացվել են թվով 6 ավանդային հաշիվ և կնքվել է թվով 35 ավանդի պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի և բիզնես ավանդի: Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագիր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով և 2018-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը ըստ ավանդային հաշիվների վերաբերյալ բանկի կողմից ներկայացված քաղվածքների կազմում է 280 մլն դրամ», - գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են մոտ 300 մլն դրամի խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---