Ալիևն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը21 հուլիսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես ասվում է հանդիպման ավարտին Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, Ֆրանսիան կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի շահ ամբողջ տարածաշրջանի: Նշվում է, որ նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատանքը բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, ինչը հակամարտությանը վերջ դնելու միակ ելքն է ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովրդների «Ֆրանսիայի նախագահը ուշադիր հետևելու է իրավիճակին և ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի անդամներ են: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |