ԶԼՄ. Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա

ԶԼՄ. Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում  ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա

PanARMENIAN.Net - Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի պետական և մասնավոր օբյեկտների ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը ԱՄՆ վարչակազմում սեփական աղբյուրների վրա հղումով:

«Իրանի հաքերները հիմքեր են նախապատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարձակման համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն իրազեկում է իր դաշնակիցներին, ամրապնդում պաշտպանունակությունը և մշակում հակահարձակման հնարավոր տարբերակները, հայտնել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները»,-ասվում է հեռուստաընկերության նյութում, գրում է Ինտերֆաքսը:

Սակայն, ըստ հեռուստաընկերության, չնայած Իրանը պատրաստականության է բերել կիբերզենքը, նախանշաններ, որ հարձակումն անխուսափելի է, չկան:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Նա բացատրեց համաձայնագրից դուրս գալը նրանով, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը և միջուկային զենքի մշակումը: ԵՄ երկրները, ինչպես նաև ՌԴ-ն, հայտարարեցին, որ կպահպանեն պայմանավորվածությունները, Իրանը նույնպես դեռ չի դուրս եկել գործարքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---