ՀՀ նախագահն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

ՀՀ նախագահն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:

Մինաս Ավետիսյանը նշանավոր գեղանկարիչ է, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը։Ավելի վաղ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը կոչ էր արել կառավարությանը լուրջ վերաբերվել մշակութային ժառանգությանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---