Ստեփանավանի սոց.աջակցության գործակալության պետին ձերբակալելու որոշում կա

Ստեփանավանի սոց.աջակցության գործակալության պետին  ձերբակալելու որոշում կա

PanARMENIAN.Net - Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը։

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկգումարները` յուրացվել։

2018 թվականի հուլիսի 19-ին ձերբակալվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության 4 աշխատակից, իսկ այսօր որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---