ՌԴ-ն ՀՀ-ին է տրամադրել համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը

ՌԴ-ն  ՀՀ-ին է տրամադրել համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը $200 մլն-ի վարկային համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը, ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Համաձայնագրով տրամադրած սպառազինության որոշ տեսակներ անգամ ՌԴ-ի զինանոցում չկան»,- ասել է Տոնոյանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության ձեռքբերման վարկային համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին: Համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն ՀՀ-ին է մատակարարել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան և այլն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---