Հովհաննիսյան. Տոնոյանը չի խոսել ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին

Հովհաննիսյան. Տոնոյանը չի խոսել ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե իբր ՀՀ-ն մտադիր է վերանայել երկրում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին պայմանագրի որոշ դրույթներ: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ խոսքը պայմանագրերի որոշ կետերի թարմացման մասին է:

Նա հավելել է նաև, որ Փանիկում ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին ուղղված հարցում և պատասխանի մեջ որևէ «սահմանապահ բառ չկա և չկա որևէ վերանայել բառ»:

«Նախարարը նկատի ուներ 102-րդ ռուսական ռազմակայանի թեման և խոսել է ոչ թե վերանայման, այլ ընդամենն այդ համաձայնագրի տեխնիկական կետերի լրացման մասին: Սահմանապահ զորքերի մասին խոսք ընդհանրապես չի եղել»,-ասել է Հովհաննիսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, թե իբր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով, հնարավոր պայմանագրաիրավային շտկումների մասին, իբր չի բացառել, որ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին որոշ դրույթներ կարող են վերանայվել:

Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը ՀՀ-ում 4 սահմանապահ ջոկատ ունի՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Սահմանապահների ընդհանուր թիվը մոտ 4500 է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---