Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ՌԴ զբոսաշրջիկների ամառային ուղևորությունների 5-յակում է

Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ՌԴ զբոսաշրջիկների ամառային ուղևորությունների 5-յակում է

PanARMENIAN.Net - Ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների քաղաքների վարկանիշը, որոնք նախընտրում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամառային ուղևորությունների համար: Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ամառային ուղևորությունների 5-յակում է:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-յակում են՝ Բաքուն (Ադրբեջան), Մինսկը (Բելառուս), Ալմաթին (Ղազախստան), Երևանը (Հայաստան), Աստանան (Ղազախստան), Բիշքեկը (Ղրղզստան), Տաշքենտը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):

Վարկանիշը կազմվել է ամառային զբոսաշրջային ճամփորդությունների պահանջարկի վերլուծության արդյունքում:

Ըստ ՏուրՍտատի, զբոսաշրջիկներն ամռանը միջինը 2 օր են անցկացնում ԱՊՀ քաղաքներումև հետո շարունակում հանգիստը հանգստավայրերում:

Ռուս զբոսաշրջիկները միջինը ԱՊՀ քաղաքներում 50-100 դոլար են ծախսում 24 ժամում՝ կացության և սննդի համար:

Ամենաէժան ամառային տուրերը դեպի Քիշնև են ու Բիշքեկ, իսկ հանգստյան օրերի ուղևորությունների և գնումների համար առաջատարները Բաքուն և Աստանան են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---