Հունաստանի հրդեհներից նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

Հունաստանի հրդեհներից նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջանում հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ:

Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում պետք է զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով:

Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ:

Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում:Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---