Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու՝ սկանդալի պատճառ ադրբեջանցի օգտատերերի շրջանում

Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու՝ սկանդալի պատճառ ադրբեջանցի օգտատերերի շրջանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու սկանդալ է առաջացրել Facebook-ի ադրբեջանական հատվածում, որը շարունակվում է արդեն մի քանի օր: Բանն այն է, որ Զառան ոչ միայն հայկական ազգանուն ունի, այլ նաև երգում է «Իմ Հայաստան» երգը, գրում է Jam-news.net-ը:

Սոցցանցում լուրեր են տարածվել, որ երգչուհուն հրավիրել են «Տապը» երաժշտական փառատոնին, որի գլխավոր կազմակերպիչն է ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը:

Փառատոնն անցնելու է հուլիսի 26-29-ը: Փառատոնն անցկացվում է 2016-ին, որին միշտ մասնակցում են ռուսաստանյան շոու բիզնեսի աստղեր:

Զառան անցանկալի հյուր է Բաքվում, քանի որ նրա գրառումներն Instagram-ում միանշանակ Հայաստանի դիրքորոշման օգտին են: Մեկնաբանությունները հեգնականից մինչև ագրեսիվ են՝ ոմանք դա խայտառակություն են համարում, մյուսները անեծքներ տեղում, ոմանք էլ կոչ են անում Սերժ Թանկյանին ու SOAD-ին հրավիրել («Ամո՛թ և նրանց, ով հայ երգչուհուն Բաքու է հրավիրում, և նրանց, ով դա թույլ է տվել: Ինչպիսի՛ խայտառակություն», «Անիծված լինեք, դավաճաններ», «Ավելի լավ է Սերժ Թանկյանին ու SOAD-ին բերեք»):

Իսկ կառավարամետ կայքն «արդարացել է» այն պատրվակով, որ Զառան ոչ թե հայ է, այլ եզդի:

Ժամանակին Բաքու են այցելել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Իրինա Ալեգրովան, որոնք նույնպես հայկական արմատներ ունեն, ինչը ևս տարբեր արձագանքների թեմա էր դարձել: Հետաքրքրական է, որ ադրբեջանցիներին վրդովեցրել էր նույնիսկ Սոսո Պավլիաշվիլիի այցը 2016-ին, քանի որ եգիչը հայտարարել էր, որ «եղել է Ղարաբաղում և շարունակելու է այցելել Ղարաբաղ»: Չնայած դրան նրա համերգը անշլագով էր անցել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---