Մամեդյարով. Սեպտեմբերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում

Մամեդյարով. Սեպտեմբերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

«Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է պարբերականին, որ Երևանն առաջարկ է ստացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին, սակայն ժամկետները վերջնականապես համաձայնեցված չեն:

«Համանախագահներն առաջարկել են նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնել: Երբ վերջնականապես համաձայնեցվեն հանդիպման վայրն ու ժամկետները, մենք այդ մասին նախապես կհայտնենք»,-ասել է Բալայանը:

Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---