Աբխազիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ

Աբխազիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում»,- մասնավորապես,նշվում է շնորհավորական ուղերձում:

Դաուր Կովեն վստահություն է հայտնել, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---