Ռոնալդուն, Մեսսին և Մոդրիչը հավակնում են տարվա ֆուտբոլիստի կոչմանը՝ ըստ ՖԻՖԱ-ի

Ռոնալդուն, Մեսսին և Մոդրիչը հավակնում են տարվա ֆուտբոլիստի կոչմանը՝ ըստ ՖԻՖԱ-ի

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2018-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների ցուցակը:

Հավակնորդների ցանկում են՝ Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Քևին դը Բրեյնեն (Բելգիա), Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա), Էդեն Ազարը (Բելգիա), Հարրի Քեյնը (Անգլիա), Քիլիան Մբապեն (Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս), Ռաֆայել Վարանը (Ֆրանսիա):

Ֆուտբոլիստներն ընտրվել են 2017-ի հուլիսի 3-ից 2018-ի հուլիսի 15-ն ունեցած ելույթների արդյունքների հիման վրա:

ՖԻՖԱ-ի մրցանակի շնորհման արարողությունը կկայանա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ներկայացրել էր 2018-ի լավագույն մարզչի հավակնորդների ցանկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---