Samsung-ը կարող է սեփական խաղային սմարթֆոնը թողարկել

Samsung-ը կարող է սեփական խաղային սմարթֆոնը թողարկել

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը շուտով կարող է սեփական խաղային սմարթֆոնը թողարկել:

Ընկերությունն այժմ աշխատում է սմարթֆոնի վրա, որը հատուկ խաղերի համար է նախատեսված լինելու, գրում է Ferra.ru-ն չինական աղբյուրի վրա հղումով: Ավելի վաղ աղբյուրը ճշգրիտ է եղել Samsung ընկերության արտադրանքի վերաբերյալ իր կանխատեսումներում:

2017-ին Razer Phone-ի հաջողությունից հետո արտադրողներից շատերը ուշադրությունը սևեռում են սմարթֆոնների խաղային սեգմենտի վրա:

Xiaomi Black Shark-ը և Nubia Red Magic-ն արդեն մատչելի են խանութներում, իսկ ASUS ROG Phone-ը հունիսին է ներկայացվել: HTC-ի Թայվանի ստորաբաժանման ղեկավարը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ակնարկել է, որ խաղարկային սմարթֆոնի վրա են աշխատում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---