Տոնոյան. Միշտ ենք սպասում ռազմական գործողությունների վերսկսման, և ոչ միայն Ադրբեջանի կողմից

Տոնոյան. Միշտ ենք սպասում ռազմական գործողությունների վերսկսման, և ոչ միայն Ադրբեջանի կողմից

PanARMENIAN.Net - Հայկական կողմը միշտ է սպասում ռազմական գործողությունների վերսկսման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե «առաջնագծում լարվածության հնարավոր աճ կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին»։

«Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Այն, դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցը ընկալվել է ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն արձագանքել է` չի կարծում, որ իր ասածից ավելին պետք է մեկնաբանել:

«Ես, բացի հայտարարություն անելուց, հիմնվում եմ մեր զինված ուժերի ոգու և պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետն ու պաշտպանության նախարարությունը հայտարարում են, մենք անելու ենք դա»,- ասել է նա։

Դավիթ Տոնոյանն օրերս EAdaily-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---