$150 մլրդ՝ մի քանի րոպեում. Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 24%-ով

$150 մլրդ՝ մի քանի րոպեում. Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 24%-ով

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի բաժնետոմսերը հուլիսի 25-ին ԱՄՆ-ում հիմնական սակարկությունների փակումից անմիջապես հետո նվազել են 24 տոկոսով: Պատճառն այն էր, որ ընկերության եռամսյա ֆինանսական զեկույցն ավելի վատն էր, քան ակնկալում էին վերլուծաբաններից շատերը:

Աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկի պարագայում դա նշանակում է, որ բաժնետերերը ընդամենը մի քանի րոպեոում ընդհանուր առմամբ կորցրել են մոտ 150 մլրդ դոլար: Մինչ ֆինանսական արդյունքների հրապարակումը ընկերության բաժնետոմսերը պատմական առավելագույն նիշում էին՝ 2018-ին դրանք աճել էին 23 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն:

Facebook-ի եռամսյա զեկույցում ասվում է, որ ընկերության հասույթը եռամսյակում աճել է 42 տոկոսով և հասել է 13,2 մլրդ դոլարի: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կհասնի 13,3 միլիարդի: 2015-ից ի վեր առաջին անգամ ընկերության ցուցանիշներն ավելի վատն էին, քան կարծում էին վերլուծաբանները:

Facebook-ի լսարանը 1,47 մլրդ է, որոնք օգտվում են համացանցից ամեն օր: Եվրոպայում նման օգտատերերի քանակը կրճատվել է 3 միլիոնով, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չի փոխվել:

2018-ին համացանցը հայտնվեց միանգամից մի քանի սկանդալի կիզակետում, կապաված օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի և ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հետ, սակայն մինչև վերջերս դրանք չէին անդրադառնում ընկերության բաժնետոմսերի արժեքի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---