Խաչատուրովը ներկայացել է հարցաքննության Մարտի 1-ի գործով

Խաչատուրովը ներկայացել է հարցաքննության Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ՀՔԾ է ներկայացել հարցաքննության, հայտնում է Aysor.am-ը:

Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Խաչատուրովը մտադիր է ցուցմունք տալ հուլիսի երկրորդ կեսին: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր. «Խաչատուրովը հաստատել է, որ ծանուցագիր է ստացել Երևանում իր բնակության հասցեով ՀՀ ՀՔԾ որպես վկա կանչվելու վերաբերյալ: Նա մտադիր է ներկայանալ հուլիսի երկրորդ կեսին: Հարցաքննության կանչելը կապված է 2008-ին մարտի 1-2-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր»:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---