Հունաստանի իշխանությունը հրդեհների պատճառը միտումնավոր հրկիզումն են համարում

Հունաստանի իշխանությունը հրդեհների պատճառը միտումնավոր հրկիզումն են համարում

PanARMENIAN.Net - Հունաստանի կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Աթենքի մատույցներում բռնկված աղետալի հրդեհները, որոնք առնվազն 82 մարդու կյանք են խլել, միտումնավոր հրկիզման հետևանք են:

Հունաստանի իրավակարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ հրշեջները, վերլուծելով արբանյակային լուսանկարները և զննելով հրդեհների վայրերը, եկել են եզրակացության, որ հրդեհը փոքր ընդմիջումներով բռնկվել է միանգամից առնվազն 22 վայրում, գրում են «Վեդոմոստին» Bloomberg գործակալության վրա հղումով:

«Կան հանցավոր գործունեության լուրջ վկայություններ, հետաքննություն է ընթանում»,-հայտարարել է Տոսկասը:

Աթենքից դեպի արևելք ընկած տարածքներում բռնկված հրդեհներից ավելի քան 80 մարդ է զոհվել, գրեթե 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---