ՄԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի

ՄԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված անդամ պետությունների անդամավճարների թերի մուծումների հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը անդամներին ուղղված ուղերձում:

«Մեր պահուստները երբեք այսքան ցածր մակարդակում չեն եղել տարվա այս շրջանում»,-ներկայացրել է իրավիճակը Գուտերիշը, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա, հունիսի վերջին ՄԱԿ բյուջեում 139 մլն դոլար պակասուրդ կար: Գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նման կազմակերպությունը չի կարող սնանկության սպառնալիքի ենթարկվել՝ կոչ անելով վճարել գումարները:

ՄԱԿ անդամ 139 անդամից հուլիսի սկզբի դրությամբ անդամավճարները մուծել էր 112-ը, ընդ որում ամենամեծ դոնորը՝ ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում ՄԱԿ բյուջեի 22 տոկոսը, դեռ չի փոխանցել անհրաժեշտ գումարը: ԳԴՀ-հ, հակառակը, գումարը վճարածների թվում է: Խոշորագույն դոնորներից են նաև Ճապոնիան ու Չինաստանը:

5,4 մլրդ դոլար կազմող ՄԱԿ 2018-19թթ. բյուջեն հավանություն էր ստացել 2017-ի դեկտեմբերին: Այդ գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք ՄԱԿ-ը ծախսում է խաղաղապահ գործողությունների վրա՝ այդ բյուջեն կազմում է մոտ 6,7 մլրդ դոլար 2018-19-ի համար: Խաղաղության աջակցության գործողությունների ֆինանսական տարին տևում է հուլիսի 1-ից հունիսի 30-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---