ՀՀ-ում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները

ՀՀ-ում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները

PanARMENIAN.Net - «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները:

Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», Ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմությանգիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---