«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2019-ի առաջին կիսամյակում

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2019-ի առաջին կիսամյակում

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականի առաջին կեսին։ Այդ մասին հայտարարել է HBO ընկերության ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը, գրում է ՌԻԱ Նովոստին The Hollywood Reporter-ի վրա հղումով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ սերիալի վերջին սերիաները կցուադրվեն 2019-ի ամռանը:

Սերիալի վերջին սեզոնը բաղկացած է լինելու 6 մասից, թողարկման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։

Բլոյսը պատմել է, որ հեռուստաընկերությունն արդեն պատվիրել է «Գահերի խաղի» փրիքվելի պիլոտային սերիան։ «Նկարահանումները կսկսենք 2019-ի առաջին քառորդում»,-ասել է նա:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---