// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանի

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանի

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ Թուրքիան է փակել սահմանը Հայաստանի հետ: Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել: Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանը բացելու մասին»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի: Ըստ վարչապետի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային, այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը, բանակցությունների և խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշմանը:

«Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, որպեսզի տարածաշրջանը դառնա առավել անվտանգ, խաղաղ ու բարգավաճ»,-ասել է Փաշինյանը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

 Ուշագրավ
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները
Նրան կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով