«Երևանի առաջարկը զարմացնում է ոչ պրոֆեսիոնալիզմով»․ ՌԴ պետական լրատվական գործակալություն

«Երևանի առաջարկը զարմացնում է ոչ պրոֆեսիոնալիզմով»․ ՌԴ պետական լրատվական գործակալություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղվելով կոշտ արձագանք է տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։

«ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։ Լսել նման առաջարկներ հայտապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում փոփոխությունները չեն ազդել արտաքին-քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս ներկայացրել էր ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունն ու, կարևորը, փայլուն գիտի ընթացակարգը, համաձայն որի հենց ՀՀ-ն պիտի մեկնարկի իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը», - ասել է պետական գործակալության աղբյուրը։

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այժմ իրենց չի բավարարում, ՀՀԿ-ից ՀԱՊԿ պիտի համապատասխան գրավոր ծանուցում ներկայացվի, ինչից հետո կմեկնարկի ոչ թե «գլխավոր քարտուղարի փոփոխության», այլ իր լիազորությունների դադարեցման գործընթացը», - նշվում է հրապարակման մեջ։

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---