Տանկային բիաթլոնում հայ տանկիստները խմբում ելույթը 1-ինն են ավարտել30 հուլիսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Բանակային միջազգային խաղերի շրջանակում Ռուսաստանում մեկնարկած տանկային բիաթլոնում Հայաստանի թիմն իր խմբում ելույթն առաջին տեղով է ավարտել ՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Տանկային բիաթլոնն անցկացվում է ռուսական Ալաբինո զորավարժարանում: Այս տարի բիաթլոնին մասնակցում է նաև Ադրբեջանը: Տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնում են ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը: «Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- ասվում է գրառման մեջ: Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ: Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |