ՌԴ կալանավայրում դաժանաբար խոշտանգել և սպանել են Գոռ Հովակիմյանին30 հուլիսի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կալանավայրերից մեկում դաժանաբար խոշտանգվել և սպանվել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը, սակայն քրգործ չի հարուցվել, իսկ կալանավայրի ղեկավարությունը փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը: Այդ մասին ռուսական «Նովայա գազետա» պարբերականին է գրել մահացածի քույրը՝ Անի Սիմոնյանը: Գոռ Հովակիմյանը պատիժը կրել է Վլադիմիրի շրջանի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում, Մելեխովո ավանում: Գաղութի ղեկավարությունը թաքցրել է մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, իսկ մահվան իրական պատճառը չբացահայտվի: «Մենք Մոսկվայում ենք ապրում, հնարավորություն չի եղել հաճախ այցելել եղբորս: Երկար ժամանակ տեղեկություն չկար նրանից, սովորաբար եղբայրս ամիսը մեկ անգամ զանգահարում էր, իսկ հիմա զանգ չկար: Մենք շատ անհանգիստ էինք: Մորս մոտ խուճապ սկսվեց, նա կանխազգացում ուներ: Հուլիսի 11-ին մենք զանգահարեցինք գաղութ՝ մեզ ասացին, որ նա ողջ առողջ է: Բայց մայրս շատ անհանգիստ էր և առավոտյան մյուս եղբորս հետ գնաց գաղութ, տեսակցություն խնդրելու: Եվ այդ ժամանակ միայն նրանց հայտնեցին, որ Գոռը մահացել է դեռևս հուլիսի 6-ին, իսկ նրանք չեն հայտնել հարազատներին»,-ասվում է Անի Սիմոնյանի նամակում: Այն օրը, երբ հարազատները մեկնել են գաղութ, վերջինն էր, երբ կարելի էր վերցնել դին, քանի որ եթե մահից 7 օր է անցնում, իսկ դին չեն պահանջում, հուղարկավորում են գաղութում: Հարազատներին ասել են, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ ոչ մի կրիմինալ չկա, Գոռը մահացել է բնական մահով: Սակայն հարազատները քաղաքային դիահերձարանում կարողացել են նկարահնել մարմինը՝ ոտքերի և ձեռքերի կոտրված մատներով, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքերով՝ մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել: Դիահերձման արձանագրության պատճենը հարազատներին չեն տվել, ասել են, որ դատախազն ու դատական փորձագետը ստորագրել են, իսկ որպես մահվան պատճառ նշված է երկկողմ թոքաբորբը: Գոռ Հովակիմյանը դատապարտված է եղել 8 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրում էր այդ կալանավայրում արդեն 4 տարի, որի ընթացքում նրան միայն մեկ անգամ են թույլատրել տեսակցել հարազատների հետ՝ Գոռը բողոքել է պահման պայմաններից, ասել, որ իրեն մեկուսարանում են պահում և ծեծում են, քանի որ չի գործակցում գաղութի ղեկավարության հետ: Հովակիմյանը դատապարտված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն երբեք չի ճանաչել իր մեղքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |