Netflix-ն Էնդի Սերկսի «Մաուգլին» գնել է Warner Bros.-ից

Netflix-ն Էնդի Սերկսի «Մաուգլին» գնել է Warner Bros.-ից

PanARMENIAN.Net - Netflix-ն գնել է Warner Bros.-ից հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսի (Սարգսյան) «Մաուգլի» արկածային կինոժապավենի վարձույթի իրավունքները:

Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» մեծ բյուջեով էկրանավորումն ամենաթանկարժեք նախագիծն է, որը գնել է ընկերությունը, գրում է Kinomania.ru-ն:

Էնդի Սերկիսի ֆիլմը պետք է էկրան բարձրանար 2018-ի հոկտեմբերի 19-ին, սակայն Netflix-ը կթողարկի այն 2019-ին: Հավանաբար, ընկերությունը, նման որոշում կայացնելով, առաջնորդվել է Disney-ի «Ջունգլիների գիրքը» բլոկբասթերի հետ համեմատություններից խուսափելու ցանկությամբ: Ֆիլմը էկրան է բարձրացել 2016-ի ապրիլին և աշխարհում հավաքել է 1 մլրդ դոլար:

Սերկիսի վարկածն ավելի մռայլ ու դրամատիկ կլինի, քան Ֆավրոյի դեպքում, և ռեժիսորը կարծում է, որ իր ֆիլմն ավելի հասուն հանդիսատեսի համար է, քան նախորդ էկրանավորումները: Ըստ նրա, գլխավոր հերոսը և կենդանիները էմոցիոնալ տեսակետից ճշմարտացի կլինեն, իսկ հանդիսատեսը ակնարկներ չի տեսնի, թե այդ ամենը հեքիաթ է:

Կերպարներին հնչյունավորել են Քրիստիան Բեյլը, Քեյթ Բլանշետը, Բենեդիկտ Քամբերբետչը, Նաոմի Հարիսն ու ինքը Սերկիսը: Իսկ գլխավոր դերը կատարել է Ռոեն Չանդը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---