WhatsApp-ում խմբային զանգերի գործառույթ է ավելացել

WhatsApp-ում խմբային զանգերի գործառույթ է ավելացել

PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերում հուլիսի 30-ից հասանելի են խմբային աուդիո- և տեսազանգերը: Այդ մասին ասվում է ընկերության կորպորատիվ բլոգում:

Խմբային զանգին կարող է մինչև 4 մարդ մասնակցել: Դրա համար սկզբից անհրաժեշտ է զանգահարել նրանցից մեկին, իսկ հետո խոսակցությանը միացնել մյուս օգտատերերին էկրանի վերին աջ անկյունի կոճակի միջոցով, գրում է «Վեդոմոստին»:

Նոր գործառույթը հասանելի է մեսենջերի iOS-ի և Android-ի համար վերջին թարմացման մեջ: Խմբային զանգերը, ինչպես և սովորականները, ամբողջության կծածկագրվեն:

Մեսենջերի փորձագետները կարծում են, որ իրենց օգտատերերն օրական ավելի քան 2 մլրդ րոպե են ծախսում զանգերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---