Տոնոյանը Կասպրշիկին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում

Տոնոյանը Կասպրշիկին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ԱԳՆ խոսբնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի ակտիվացմանը Նախիջևանի ուղղությամբ, իր հերթին հայտարարել է, որ այկական կողմը կարևորում է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկման անցկացումը և դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---