Երևանում Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական կենտրոն է բացվել

Երևանում Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:

Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը և շրջայց կատարել տարածքում:

Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով:Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ, նա կհյուրընկալվի նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Ընթերցեք նաև.Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի պուրակում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---