Բագրատյան. Քոչարյանի խափանման միջոցն ավելի մեղմ կարող էր լինել

Բագրատյան. Քոչարյանի խափանման միջոցն ավելի մեղմ կարող էր լինել

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել՝, օրինակ, տնային կալանք: Այդպիսի կարծիք է հայտնել Հայ Ազգային կոնգրեսից Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

«Ռոբերտ Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՛ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցությու է ունեցել։ Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։

Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց ադպիսին է դատարանի որոշումը։ Երեկ Քոչարյանի գործով շատ հավասարակշիռ հարցազրույց էր տվել Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ԱԺ նախկին նախագահ, իշխող Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արթուր Թովմասյանը։ Ես լիովին կիսում եմ այդ հարցազրույցում արծարծված մտահոգություններից մեկը’ ՀՀ-ում որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են ուզում մաքրել ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից։ Սա չլինելու բան է, սրիկայություն»,-ասվում է գրառման մեջ։

Բագրատյանը նշել է նաև, որ այստեղ կա կոնկրետ քրգործ, ղարաբաղցի հայաստանցի չկս։ «Ղարաբաղը Հայաստան է, Հայաստանն էլ Ղարաբաղ է։ Թշնամուն եք հաճոյանում»,-գրել է նա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---