ՀՀ նախագահն առաջարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ընդլայնել ՀՀ-ում երեխաներին ուղղված ծրագրերը

ՀՀ նախագահն առաջարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ընդլայնել ՀՀ-ում երեխաներին ուղղված ծրագրերը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երեխաների, դեռահասների և երիտասարդների իրավունքների և բարեկեցության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նունե Սարգսյանը:

Նախագահն առաջարկել է ընդլայնել դրանց շրջանակը՝ լրացնելով համատեղ նոր ձեռնարկներով:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---