Լուկյանով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը ՌԴ-ում ընկալվում է որպես վիրավորանք

Լուկյանով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը ՌԴ-ում ընկալվում է որպես վիրավորանք

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, սակայն, Ռուսաստանում ավելի մեծ արձագանք ստացավ Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ անձի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացրած մեղադրանքը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված վերլուծական հոդվածում գրել է ՌԴ Արտաքին և ներքին պաշտպանության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Նա նշում է, որ փաստացի մեղադրանք է ներկայացված միջազգային գործող պաշտոնյայի, որը ղեկավարում է ռազմական դաշինքը, որի առաջատար պետությունը Ռուսաստանն է: Վերջին հանգամանքը ստիպել է մի շարք մեկնաբանների խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտածված հակառուսական դեմարշի մասին, որի վերաբերյալ շատերն առանց այդ էլ կասկածներ ունեն ՌԴ հետ դաշնակցային կապերի առումով: Սակայն, ըստ վերլուծաբանի, ամեն ինչ այդ տեսակետից դիտարկելը կնշանակեր իրավիճակը պարզունակ ընկալել:

Աշխարհում տիրող միտում է դարձել ներքին իրավիճակի գերակայությունն արտաքինի հանդեպ: Փոփոխությունները հանրության տրամադրություններում, դժգոհությունն իշխանություններից քաղաքական գործիչներին ստիպում է շտապ փոխել կուրսը: Եթե իշխանությունները պատրաստ չեն արագ փոփոխությունների, ալիքը նոր դեմքեր է ի հայտ բերում: Այս համատեքստում Թրամփը, Մակրոնը, Սալվինին և Փաշինյանը նույն կարգի երևույթներ են, սակայն միանգամայն տարբեր մասշտաբի, գրում է հեղինակը:

Հոդվածում ասվում է, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դատական հետապնդումն ընկալվում է Ռուսաստանում որպես վիրավորական և ցուցադրական քայլ, նույնիսկ հրահրված դրսից: «Ըստ իս, Երևանում նման որոշում կայացնողները եթե մտածել էլ են միջազգային հետևանքների մասին, ապա դա արել են վերջին հերթին: Սեփական քաղաքական դաշտի վերաձևման անհրաժեշտությունը՝ պայքարը կոռուպցիայի դեմ և վաղուց կայացած քաղաքական կլաններից ձերբազատվելու դրդումն է եղել «հեղափոխական» իշխանության մղումը: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային բողոքների արդյունքում, նա պետք է ապացուցի իր վճռականությունը: Եվ «կողմնակի վնասը», ինչպես ՀԱՊԿ դեպքում, որը հայտնվել է հիմար վիճակում, անուշադրության է մատնվում»,-ասվում է հոդվածում:

«Դաշնակիցների հետ նման պահվածքը ակնհայտորեն Հայաստանին օգուտ չի բերի: Նման բաներ անել աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, կնշանակի կրակի հետ խաղալ, որքան էլ ծանրակշիռ լինեն գեներալ Խաչատուրովին ներկայացվող մեղադրանքները: Եվ այն փաստը, որ Երևանի գործողություններում իրականում ոչ մի հակառուսական ենթատեքստ կամ դաշնակցի դեմ դեմարշ անելու ցանկություն չկա, բոլորովին էլ չի երաշխավորում, որ դա կընդունվի որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ պարզամտությունը երբեմն գողությունից էլ վատ է»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---