«Հայաստանին ծնկի կբերենք» խոսքերն Ալիևին վերագրելուց հետո ադրբեջանական ԶԼՄ-ն անհետացել է համացանցից

«Հայաստանին ծնկի կբերենք» խոսքերն Ալիևին վերագրելուց հետո ադրբեջանական ԶԼՄ-ն անհետացել է համացանցից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը անհասանելի է դարձել համացանցում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված զավեշտալի միջադեպից հետո։

Շրջաններից մեկում տեղի ունեցած, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին բնակարանների հանձնման արարողության ժամանակ Ալիևն, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է, թե «մենք Հայաստանին ծնկի կբերենք»։

Այնուհետև Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությունը տարածել է հերքում․ այնտեղ նշվում է, որ Ալիևը նման արտահայտություն չի արել։

ԱՊԱ-ից լուրն արտատպած կայքերը ջնջել են նորությունը։ իսկ ԱՊԱ-ն ընդհանրապես անհասանելի է դարձել համացանցում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---