ԱՄՆ հատուկ դատախազն ուզում է հարցաքննել Ալիևի նախկին փեսային

ԱՄՆ հատուկ դատախազն ուզում է հարցաքննել Ալիևի նախկին փեսային

PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը վարում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործը, ցանկանում է հարցաքննել ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովին:

Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:

Աղալարովը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, 2016-ին օգնել է կազմակերպել Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպումը Նյու Յորքում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը երգչի փաստաբան Սքոթ Բալբերի վրա հղումով:

CNN-ի հետ զրույցում Աղալարովի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը թաքցնելու ոչինչ չունի, սակայն չի ցանկանում մեկնել ԱՄՆ:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Թրամփի որդին հանդիպել է Վեսելնիցկայային ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին արատավորող տեղեկատվություն ստանալու նպատակով:

Աղալարովն ընդունել է, որ ինքն է նպաստել այդ հանդիպումը, բայց հերքել է, որ հանդիպումը առնչություն է ունեցել արատավոր տեղեկություններին:

38-ամյա Էմին Աղալարովը անցնում է 2018-ի ապրիլի 20-ին Մանհեթենի շրջանային դատարան ներկայացված հայցով: Հայցը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---